Հայաստանում հուլիսի 9-ի կեսօրին, որոշ վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում մինչև 18-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին ամեն դեպքում կլինի քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը կեսօրին՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+29,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+23,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,

Տավուշ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+31,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29,

Արարարատ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիր՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22: