Հայիթիի 90-ամյա հայտնի հյուրանոցը, որը մի ժամանակ հյուրընկալել էր այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են Միք Ջագերը և Մարլոն Բրանդոն, հանգստյան օրերին հիմնահատակ այրվել է, երբ ավազակախմբերը գրավել են մայրաքաղաքը, հաղորդում է Bloomberg-ը։

Պորտ-օ-Պրենսի կենտրոնի մոտ գտնվող «Օլոֆսոն» հյուրանոցը, որը «թխվածքաբլիթային» ոճով շենք է, «հիմնովին այրվել է», - X-ում (նախկինում՝ Twitter) գրել է Ռիչարդ Մորսը, RAM խմբի երաժիշտ, որը նախկինում պարբերաբար համերգներ էր տալիս հյուրանոցում:

«Այս ոչնչացման հետ մեկտեղ անհետանում է մի ամբողջ մշակութային ժառանգություն, մարում է Հայիթիի քաղաքային և մտավոր ինքնության խորհրդանիշը», - գրել է տեղական «Գազետ Հայիթի» թերթը։

1930-ականներին հյուրանոցի վերածվելուց հետո, յուրօրինակ փայտե առանձնատունը դարձել է Հայիթիի կարճատև ժամանակաշրջանի խորհրդանիշը՝ որպես հայտնի զբոսաշրջային վայր 1970-ական և 1980-ական թվականներին: Հայտնի հյուրերի թվում էին Rolling Stones խմբի առաջատար Միք Ջագերը և նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդի Օնասիսը:

«Օլոֆսոն» հյուրանոցը նաև ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Գրեհեմ Գրինի 1966 թվականի «Կատակերգուները» վեպի համար։

Օլոֆսոնի շրջակայքը բնակիչների համար անհասանելի է առնվազն մարտից ի վեր, այն բանից հետո, երբ զինված խմբավորումները գրավել են տարածքը և սկսել պարբերաբար բախումներ ոստիկանության հետ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այժմ խմբավորումները վերահսկում են Պորտ-օ-Պրենսի 90%-ը և տարվա սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 4000 մարդ։