Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են կադրային հարցեր, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝  Ուկրաինայի նախագահը նրան տեղեկացրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին ռոտացիայի ենթարկելու իր մտադրության մասին։

 Զելենսկին Մարկարովային առաջարկել է դրանից հետո մնալ թիմում։

Ավելի վաղ РБК-Украина-ն գրել էր, որ դեսպան Օքսանա Մարկարովան, որը լավ հարաբերություններ չեն ձևավորվել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ, գրեթե անկասկած կավարտի իր պաշտոնավարումը Միացյալ Նահանգներում։

РБК-Украина-ի տվյալներով՝ Բանկովայում քննարկվում է մեկ այլ տարբերակ, որի շրջանակում ԱՄՆ-ում դեսպան կարող է ուղարկվել մշակույթի ներկա նախարար Նիկոլայ Տոչիցկին, որն, ենթադրաբար, դեմ չէր լինի դիվանագիտական ​​աշխատանքի վերադառնալուն։

Ավելի ուշ РБК-Украина-ի զրուցակիցները նշել են այլ թեկնածուների անուններ, որոնք կարող են փոխարինել Մարկարովային դեսպանի պաշտոնում։

Նրանց թվում են՝ վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։