Ռուսաստանը Իրանին Су -35 կործանիչներ կամ հակաօդային պաշտպանության С -400 համակարգեր երբեք չի մատակարարել, չնայած այն հանգամանքին, որ Իրանը տասնամյակներ շարունակ եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի նման միջուկային տերությունների սպառնալիքի տակ, և ի վերջո հարձակման է ենթարկվել նրանց կողմից, հայտարարել է Գերմանիայում Իրանի նախկին դեսպան և միջուկային հարցերով նախկին բանակցող Սեյեդ Հոսեյն Մուսավիանը, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը:

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Միացյալ Նահանգների դաշնակից Հնդկաստանին առաջարկել է 117 Су -35М և Су -57-ների համատեղ արտադրություն՝ տեխնոլոգիաների լիարժեք փոխանցմամբ»։

Դա Մոսկվայի քննադատություն չէ. ռոսւները գործում են իրենց ռազմավարական շահերի շրջանակում։ Եթե ​​Թուրքիան (ՆԱՏՕ-ի անդամ) կամ Սաուդյան Արաբիան (ԱՄՆ դաշնակից) խնդրի Су-35, Су -57 կամ С-400, Ռուսաստանը, հավանաբար, կհամաձայներ։

Հնարավոր է՝ հենց այս իրականությունն է, որ օգնում է Թեհրանին ավելի լավ հասկանալ միջազգային հարաբերությունները և ազգային շահերի իրական բնույթը», - ընդգծում է ռեսուրսը։