Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:




























