Մադրիդում դատավորը հրամայել է փակել քաղաքի կենտրոնի 10 զբոսաշրջային բնակարաններ՝ կարևոր դատավճռից հետո, ըստ որի այնտեղ տեղի ունեցող «անօրինական և հակասանիտարական գործունեությունը» հոգեբանական վնաս է հասցրել հարևան ընտանիքին և խախտել է նրանց անձնական կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքը, գրում է The Guardian-ը։

Երկու երեխա ունեցող ընտանիքը նշել է, որ իրենք սթրեսի, անհանգստության և քնի պակասի են ենթարկվել հարբած հյուրերի աղմկոտ  անպատշաճ վարքագծի պատճառով, որը ներառում էր բարբարոսություն, փսխում և սեքս շենքի ընդհանուր օգտագործման հատվածներում:

Որոշումն ընդունվել է մեծ թվով զբոսաշրջիկների  և մատչելի բնակարանների պակասի սոցիալական և տնտեսական հետևանքների դեմ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։

Ընտանիքը բնակվում է Իսպանիայի մայրաքաղաքում՝ Պլազա Մայոր հրապարակի մոտակայքի 60 բնակարանից բաղկացած շենքում, որի 75%-ը վարձակալության է տրվում զբոսաշրջիկներին։

Երկու տարի առաջ նրանք փաստաբան են վարձել, որը դատարանում ներկայացրել է իրենց շահերը, երբ քաղաքային խորհրդի և բնակարանատերերի հետ խնդիրը լուծելու փորձերը ձախողվել են։