Մեր տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին՝ հուլիսի 8–ին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է որպես վկա։
Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չեն մեկնաբանում այս տեղեկությունը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է Ծառուկյանը հրավիրվել, Հակակոռուպցիոն կոմիտե։





























