2011թ. hունիսի 21-ին 81 հոգանոց ՀՀ խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Մազարի Շարիֆում: Հայաստանը Աֆղանստան է ուղարկել նաեւ 5 տեսուչ. այդպիսով ՀՀ խաղաղապահների թիվը Աֆղանստանում հասցվել է 126-ի: Այս մասին նշվել է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ եզրակացության մեջ` ՀՀ խաղաղապահ առաքելությանը նվիրված բաժնում:

Ըստ այդմ, 2011թ. ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բեռլինում կայացած Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հաշվետու տարվա դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բոննում մասնակցել է Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: