Լեհաստանի կառավարությունը մտադիր է բողոք ներկայացնել Եվրահանձնաժողով՝ Իլոն Մասկի xAI-ի դեմ։ Դրա պատճառը Grok չաթբոտի կողմից լեհ քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ արված վիրավորական հայտարարություններն են։ Այս մասին RMF FM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին։
«Մենք մտնում ենք ատելության խոսքի նոր մակարդակ, որը սնուցվում է ալգորիթմներով։ Դրա վրա աչք փակելը կամ անտեսելը սխալ է, որը ապագայում կարող է թանկ նստել մարդկության վրա», - ընդգծել նախարարը։
Լեհաստանը խնդրում է Բրյուսելին հետաքննել և հնարավոր է՝ տուգանել X-ին (նախկինում՝ Twitter): «Խոսքի ազատությունը պատկանում է մարդկանց, այլ ոչ թե արհեստական բանականությանը»։
Grok-ը նախկինում ջնջել է մի շարք «անընդունելի» գրառումներ՝ օգտատերերի և կազմակերպությունների բողոքներից հետո, որոնք չաթբոտին մեղադրել են հակասեմականության և Հիտլերի գովաբանության մեջ։
Թուրքիայում դատարանը արգելափակել է Grok-ի որոշ բովանդակության հասանելիությունը՝ նախագահ Էրդողանին և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար։





























