Հրանտ Մարգարյանի բնակարանում  խուզարկություն չի իրականացվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը NEWS.am–ին հայտնել էր, որ ուժայինները մտել են խուզարկության ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարան:

Ավելի ուշ Քրիստինե Վարդանյանը հստակեցրեց, որ այս պահին որևէ գործողություն չի կատարվում Հևրանտ Մարգարյանի բնակարանում։

Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Մամուլում հրապարակում տեսա, ինձ էլ զանգեցին, որ խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը, վնգալով եկա։ Որևէ խուզարկություն դեռ չկա։ Հրանտ Մարգարյանը տանն է։ Հրանտ Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել»։

Հարցին՝ Հրանտ Մարգարյանի՝ «հոկտեմբերի 27»-ի մասին արված հայտարարության մասին, Գ.Մանուկյանն ասաց. «Թող գնան, կարդան բոլոր հայտարարություններն արված Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ կողմից, ինչպես են քննադատել, նոր լեզուները  որոշ համապատասխան տեղեր մտցնեն»։