Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

ՀայցելովՎեհափառՀայրապետի օրհնությունը՝ քահանահայրերընշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու առաքելությամբ։

ՆորինՍրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց ուխտավոր հայորդիների կողմից Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ դրսևորվող անկեղծ նվիրումն ու սերը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատնքը հայտնեց հոգևոր հայրերին՝ կարևորելով նմանօրինակ ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Հանդիպմանն ԱմենայնՀայոցԿաթողիկոսն անդրադարձավ նաևսփյուռքահայ երիտասարդների համարՄայրԱթոռումկազմակերպվող կրթականծրագրերին, որոնցնպատակնէ զորացնել վերջիններիս հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես և հայրենասիրական ոգին ու ազգային գիտակցությունը։

ՎեհափառՀայարապետը ուխտավորներին հորդորեցիրենցզավակներին խրախուսել մասնակցելու վերոհիշյալ դասընթացներին, որոնքլինելուեն շարունակական։

Հանդիպմանը ՀայոցՀովվապետը պատգամեցներկաներին հավատքովզորացածվերադառնալ իրենցհամայնքները և նախանձախնդրորեն մասնակից լինել Եկեղեցու հոգևոր ու ազգապահպան առաքելության իրականացմանը։