Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել սկսել գազի մատակարարումները Սիրիա, եթե ձևավորվի նոր կառավարություն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Այն փաստը, որ Իլհամ Ալիևը նման դիրքորոշում է ցուցաբերել, մեծ նշանակություն ունի։ Ի վերջո, այսօր Սիրիայի ամենալուրջ խնդիրը գազի պակասն է։ Եվ գազը անհրաժեշտ է երկիրը էներգիայով ապահովելու համար», - ասել է Էրդողանը։
Հնարավոր մատակարարումների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։





























