Իրաքի վարչապետի վերջին հայտարարության հետ կապված Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Իրաքի դեսպանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԱԳՆ-ում Իրաքի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ զգուշացնելով, որ իրենց անհանգստացրել է Իրաքի վարչապետի վերջին հայտարարությունը, թե Թուրքիան միջամտում է Իրաքի ներքին գործերին, ինչի արդյունքում կտուժի հենց Թուրքիան։

Նշենք, որ ավելի վաղ Իրաքի ԱԳՆ է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպանը, ում զգուշացրել են Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունների համար։