ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։

«Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կրիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս», - լրագրողներին ասել է Թրամփը։

«Մենք, ըստ էության, նրանց ուղարկելու ենք տարբեր տեսակի շատ բարդ ռազմական տեխնիկա։ Նրանք կվճարեն 100%-ով», - հավելել է Թրամփը։

Հինգշաբթի օրը Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է Patriot համակարգեր մատակարարել Ուկրաինային և բացատրել, որ ՆԱՏՕ-ն կվճարի համակարգերի համար։ Բացի այդ, Թրամփը խոստացել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, կանի որևէ կարևոր հայտարարություն Ռուսաստանի մասին։

Թրամփը չի նշել, թե քանի համակարգ կկարողանա ԱՄՆ-ն ուղարկել Ուկրաինա՝ կամ հինգշաբթի, կամ կիրակի օրը։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահը նախատեսում է քննարկել Ուկրաինայում պատերազմը և այլ հարցեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։