ԱՄՆ նախագահի մոտ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը երկուշաբթի օրը՝ հուլիսի 14-ին, ժամանել է Կիև։ Նրա այցը երկարատև կլինի։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակինի Telegram ալիքին։
Երմակի խոսքով՝ քննարկումների թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, զենքը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ամրապնդումը
«Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել կրակը։ Ուժի միջոցով հասնել խաղաղության՝ սա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքը և մենք աջակցում ենք այս մոտեցմանը», - նշել է Գերատեսչության ղեկավարը։





























