Բրիտանական կինոյի եւ հեռուստաընկերության ակադեմիան (BAFTA) հրապարակել է իր մրցանակի հավակնորդներին:
Բրիտանական քննադատները իրենց ամերիկացի գործընկերների նման առաջատար են համարել Միշել Խազանավիչուսի «Արտիստը» ֆիլմը: Այս կինոնկարը 12 մրցանակի է հավակնում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Բացի դրանից, դերասաններ Ժան Դյուժարդենը եւ Բերենիս Բեժոն ներկայացված են համապատասխան անվանակարգերում, հաղորդում է BBC News-ը:
BAFTA-ի 2012 թվականի մրցանակաբաշխության երկրորդ հավակնորդ ֆիլմը Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, գնա գրողի ծոցը» ֆիլմն է: Այս կինոնկարը հավակնում է 11 մրցանակի:
Մերիլ Սթրիփը BAFTA -ի մրցանակ կարող է ստանալ որպես լավագույն դերասանուհի` Ֆիլլիդա ԼԼոյդի «Երկաթյա լեդի» ֆիլմում դերակատարման համար: Լավագույն դերասանի թեկնածուների թվում է Ջորջ Քլունին:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին «Արտիստը» կինոնկարը ճանաչվել է որպես լավագույն ֆիլմ Հոլիվուդյան օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից շնորհվող «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Կատակերգություն կամ մյուզիքլ» ժանրում:




























