Չկա որեւէ բանակցություն, չկա որեւէ խոսակցություն, որտեղ գերիների հարցին չի տրվում պատշաճ տեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ինքը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ես չգիտեմ՝ ինչ հրպարակման մասին եք ասում, ես կոնկրետ դա չեմ մեկնաբանի, որովհետեւ չգիտեմ՝ ինչ է գրված, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին։ Չկա որեւէ խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի։ Պարզապես չկա»։