Սադամ Հուսեյնի բրոնզե հետույքը դարձել է լուրջ քննության առարկա Իրաքի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Իրաքը պահանջում է վերադարձնել «երկրի մշակութային ժառանգության» մասը, իսկ բրիտանական ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է բռնապետի արձանի կտորի իրական տերը: 

Ինչպես գրում է The Sun-ը, ներկայումս քանդակի կտորը գտնվում է բրիտանական զորքերի հատուկ օդային ծառայության զինվոր Նայջլ Իլայի մոտ, ով քանդակի կտորը յուրացրել է 2003թ. ամերիկյան ծովային հետեւակայինների թույլտվությամբ:

Իրաքի դեսպանատունը պնդում է, որ վերադարձնեն քանդակի կտորը:

Նախկին զինվորական Նայջլ Իլայը Իրաքում լրագրող է աշխատել 2003թ.: Երբ Հույսենի վարչակազմը տապալվեց, Բաղդադում քանդեցին նրա հուշարձանը: Իլայն այդ ժամանակ Իրաքում էր եւ վերցրեց քանդակի կտորը: 76x76 սմ չափի կտորը փորձել են վաճառել Դերբիի աճուրդում, բայց արժեքը չի բավարարել Իլային: Անհաջող աճուրդից հետո բրոնզե կտորը հանձնվել է թանգարանին ի պահ, գրում է Lenta.ru-ն: