Հայաստանում խաղալիքների որակի վերահսկողության գործառույթը դրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության վրա:
Այդ գործակալության պաշտոնական կայքէջից փորձեցինք պարզել, թե ինչ վիճակ է այս շուկայում, որ տնտեսվարողներն են տուգանվել, եւ որ խաղալիքներն են վտանգավոր:
Գործակալության www.prosafe.am կայքն ունի «վտանգավոր ապրանքներ» բաժինը, որտեղ հիմնականում մանկական խաղալիքներ են: Այդ բաժնում ներկայացված են Եվրոպական «ՌԱՊԵՔՍ» արագ նախազգուշացման համակարգի կողմից վտանգավոր ճանաչված մի շարք ապրանքներ, ինչպես օրինակ` խաղալիք-բջջային հեռախոս, Secret rider (ոստիկան) խաղալիքը, Candy դիմահարդարման խաղալիքը, Tip Top ֆլոմաստերը եւ այլն:
«Հաշվետվություններ» բաժնում ներկայացված են նաեւ այն հայկական ընկերությունները, որոնք 2011 թ. տուգանվել են խաղալիքների առեւտրի պահանջները չկատարելու համար (խաղալիքներն իրացրել են առանց համապատասխանության սերտիֆիկատի): Այդ ընկերություններն են` «Դանես» (Քաջարան), «Տուն Տունիկ», ««Գարանտօյլ» (մանկական տակդիրներ), «Գորտենզիա»:




























