Սաուդյան Արաբիան կիրակի օրը հայտարարել է մինչև 2030 թվականը 45 ինքնաթիռից բաղկացած նոր ազգային բյուջետային ավիաընկերություն ստեղծելու պլանների մասին, հաղորդում է Reuters-ը։

Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը մտել է երեք ընկերություններից բաղկացած դաշինքի մեջ, որոնք հաղթել են նոր ավիաընկերության կառավարման մրցույթում, հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ 

Նոր փոխադրողը կիրականացնի ներքին և միջազգային չվերթներ Դամամի Քինգ Ֆահդ միջազգային օդանավակայանից և դեպի այնտեղ, հավելել են վարչությունից։ 

Ավիաընկերությունը կսպասարկի 24 ներքին և 57 միջազգային ուղղություններ՝ նպատակ ունենալով տարեկան 10 միլիոն ուղևոր փոխադրել։