Վաշինգտոնը պատրաստ է «թղթի վրա ամրագրել», որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը ՌԴ միջուկային ռազմավարական ուժերի համար չի կարող սպառնալիք հանդիսանալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսը` ընդգծելով, սակայն, որ ԱՄՆ-ն այդ հարցում Ռուսաստանին իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ չի կարող տրամադրել:

ԱՄՆ վարչակարգի ներկայացուցիչները քանիցս նշել են, որ ԵվրոՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի եւ նրա ռազմավարական պոտենցիալի դեմ, իսկ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի շահերից է բխում: Ռուսական կողմի համար էլ սկզբունքային է այն, որ ԵվրոՀՀՊ-ի Ռուսաստանի դեմ ուղղված չլինելն արձանագրվի թղթի վրա:

Նախագահ Օբաման հասկացրել է, որ մենք չենք կարող սահմանափակել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը իրավաբանորեն պարտավորեցնող շրջանակներով: Սակայն նա բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի ւ ՆԱՏՕ-ի ջանքերը ՀՀՊ բնագավառում ուղղված չեն եւ չեն կարող սպառնալիք լինել ՌԴ միջուկային ռազմավարական ուժերի համար: Եվ մենք պատրաստ ենք դա ամրագրել թղթի վրա», - Բերնսի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»: