Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակը), որն արդեն սկսել է զբաղվել նախընտրական բարեգործությամբ: «Այս ընտրատարածքում առաջադրվելու հավակնություններ է դրսեւորում նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նախորդ ընտրությունների ժամանակ այս ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), որը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի»,- գրում է «Հրապարակ»-ը:




























