Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքի իշխանությունները արգելել են մանկական խաղալիքների վաճառքը։ Այս մասին հաղորդում է Amu TV-ն՝ հղում անելով մանկական խանութների տերերին։

Նրանց խոսքով՝ «Թալիբան» շարժումը խոչընդոտում է հատկապես տիկնիկների և մանկական կերպարների վաճառքը։ Ձեռնարկատերերը նշում են, որ այս արգելքը լուրջ վնաս է հասցնում իրենց բիզնեսին։

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել է, որ Աֆղանստանի իշխանությունները անորոշ ժամկետով արգելել են շախմատ խաղալը։ Որոշումը կայացվել է կրոնական նկատառումներից ելնելով և արգելքներ է սահմանել Բարեգործությունը խրախուսող և արատը կանխող նախարարությունը։ Աֆղանական շախմատի ֆեդերացիան փակվել է, իսկ այս մարզաձևի հետ կապված բոլոր միջոցառումները չեղարկվել են։