Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն կայանի տեղակայումը ամրապնդում է ռուսական ղեկավարության` Եվրոպայում հակահրթիռային վահանի տարածման դեմ ձեռնարկած միջոցների իրավացիությունը: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից` մեկնաբանելով տեղեկությունը, թե Թուրքիայի տարածքում գտնվող ռադարը շահագործման է հանձնվել:

«Թուրքիայում ամերիկյան ՌԼԿ-ի շահագործումը ներկայացնում է իրենից Եվրոպայում հակահրթիռային ճարտարապետության եւս մեկ քայլը` հիմնված միակողմանի մոտեցումների վրա, եւ խախտում է ձեւավորված ռազմավարական հավասարակշռությունը»,- նկատել է նա:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նկատել են, որ Արեւմուտքում լավ տեղյակ են ռուսական մտահոգություններից: «Կարծում եմ` ՀՀՊ ռազմավարական համակարգի ստեղծումը` առանց հաշվի առնելու այլ երկրների օրինական շահերը, կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը Եվրոպայում եւ աշխարհում»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում: