Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

 Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

Ստորեւ ներկայացնում ենք Ռուբեն Մելիքյանի կենսագրությունը:

Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երեւանում:

Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):

2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում:

2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:

Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է:

Անկուսակցական է: