Գործարար, Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը համաձայն է վարչապետի պաշտոնը զբաղեցնել, եթե նախագահական ընտրություններին հաղթի Ռուսաստանի կառավարության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը: Իհարկե, պայմանով, որ իրեն իր նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն կտրվի:

«Եթե իմ նախընտրական ծրագիրը հիմք դառնա երկրում փոփոխությունների համար, ես կդիտարկեմ այդ հարցը», - նշել է նա «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում: Պրոխորովը Պուտինի ծրագիրն անվանել է «կայունացման մոդել», այն դեպքում, երբ ինքը կոչ է անում փոփոխությունների դիմել:

Միխայիլ Պրոխորովը խոստացել է իր նախընտրական ծրագիրը հրապարակել հունվարի 19-ին` իր թեկնածությանն աջակցող ստորագրությունները ԿԸՀ-ին հանձնելու հաջորդ օրը: