Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:

Նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: