Հայաստանի ազգային հավաքականը փետրվարին Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ:
Facebook սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով փետրվարին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումների մասին հարցին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Փետրվարի 28, 29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի Կիպրոսում` Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»:




























