«Հրազդան» մարզադաշտը կընդունի Հայաստան-Իտալիա հանդիպումը:

Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել է. «Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: