Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը, հունվարի 19-ին, ԼՂ հարցով հանդիպում կանցկացնեն Մոսկվայում, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպմանը նախապատրաստվելու հարցով:

Այս մասին այսօր` հունվարի 18-ին, Մոսկվայում, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

«Ռուսաստանը մտադիր է ջանքեր գործադրել ԼՂ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն օժանդակելու ուղղությամբ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մինսկի խմբի համանախագահները եւս կմասնակցեն Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը»,-ասել է Լավրովը: