Ռուսաստանը ծրագրում է շարունակել իր միջնորդական ջանքերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Իհարկե, Մոսկվան ծրագրում է»,- ասել է նա` պատասխանելով հարցին, ահղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարի խոսքով, «մենք դա անում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) շրջանակներում»: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է հունվարի 23-ին Սոչիում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մասնակցելու են հանդիպմանը, եւ անհրաժեշտության դեպքում նախագահները կարող են շփվել նրանց հետ, ասել է Լավրովը:




























