Լոս Անջելեսում, հայտնի HOLLYWOOD տառերի մոտ գտնվել է ազգությամբ հայ տղամարդու գլուխը` պոլիեթիլենե տոպրակում:
Ինչպես հաղորդում է Metronews.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ը, կտրված գլուխը գտել է շունը, ում տիրուհին հանել էր զբոսանքի:
Տղամարդը մոտ 40 տարեկան է, ում գլխի մազերի մի մասն արդեն սպիտակ է եղել: Մահացածի ինքնությունը, ինչպես նաեւ սպանության հանգամանքները դեռ չի հաջողվել պարզել: Ոստիկանությունը որոնում է մահացածի մարմնի այլ մասերը:
Դեպքի առթիվ քննություն է ընթանում:




























