Ռուսաստանը հրավիրում է այլ երկրների համատեղ լուծել Կասպից ծովի ջրի ծանծաղկման խնդիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Միջազգային բնապահպանական համաժողովում։
«Կասպից ծովի ջրի ծանծաղկման խնդիրները, որոնք առաջացել են գլոբալ կլիմայի փոփոխության պատճառով, պահանջում են մեծ ուշադրություն։ Եվ այստեղ հիմնական խնդիրներից մեկը այս եզակի ջրամբարի մակարդակի տատանումների կանխատեսման արդյունավետ և երկարաժամկետ մոդելի ստեղծումն է։ Դրա հիման վրա կառուցել տնտեսական գործունեություն և նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետևանքները», - ասել է նա։
Միշուստինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի բնական պաշարների նախարարությունն արդեն աշխատում է այս ուղղությամբ։ «Ես հրավիրում եմ օտարերկրյա գործընկերներին միանալ», - ասել է Ռուսաստանի վարչապետը։
Նա հավելել է, որ միլիոնավոր քաղաքացիների կյանքի որակը կախված է Կասպից ծովի վիճակից, ուստի ջրամբարի պահպանումը և ռացիոնալ օգտագործումը համատեղ պատասխանատվություն է։




























