Միջազգային հասարակական «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպությունն անհրաժեշտ է համարում շարունակել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի  սպանության գործով հետաքննությունը:

«Արդարադատությունը չի հաղթանակի, քանի դեռ սպանության մեղադրյալները դատարանի առջեւ չեն կանգնել եւ պատժվել օրենքի ողջ խոստությամբ»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:

Նա նաեւ նկատել է, որ կազմակերպությունը համերաշխ է Դինքի ընտանիքի, գործընկերների եւ բարեկամների հետ` կոչ անելով թափանցիկ հետաքննել զինվորականների պաշտոնյաների մեղսակցության հարցը: