Թաիլանդը Կամբոջային մեղադրել է բնակելի թաղամասերի մոտ հրետանային և հրթիռային համակարգեր դիտավորյալ տեղակայելու մեջ, հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի բանակի հրամանատարության խոսնակ Վինտհայա Սուվարիին:

Նրա խոսքով՝ Փնոմպենը քաղաքացիական անձանց օգտագործում է որպես կենդանի վահան, ինչը մարդասիրական սկզբունքների լուրջ խախտում է: Նա ընդգծել է, որ Թաիլանդի զինված ուժերը խուսափում են քաղաքացիական անձանց վտանգի ենթարկելու կարողություն ունեցող գործողություններից, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքի ուղղորդման համակարգերի օգտագործումից: