Պակիստանում հրաժարվել են ընդունել Աֆղանստանում եւ Պակիստանում ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսսմանին: Ամերիկյան դիվանագետը պետք է հանդիպեր պակիստանյան իշխանությունների հետ` քննարկելու «Թալիբանի» հետ նախնական բանակցությունների սկիզբը: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Պակիստանյան իշխանություները Գրոսսմանի այցն «անհարմար» են որակել: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ մարկ Գրոսմանը մամուլի ասուլիսում հայտնել է, թե Իսլամաբադը խնդրել է հետաձգել Գրոսսմանի այցը, մինչ խորհրդարանը կավարտի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունը:
Լրատվամիջոցների տվյալներով, Պակիստանը ԱՄՆ-ից լրացուցիչ ներողություն է պահանջում նոյեմբերին տեղի ուենցած միջադեպի համար:
Պակիստանն այժմ վերանայումէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պայմանները:
Գրոսմանն այժմ ծրագրում է այցելել Աֆղանստան եւ բանակցություններ վարել Համիդ Քարզայի եւ «Թալիբան» շարժման հետ:




























