Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։



























