Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։

ԲԸՏՄ-ից NEWS.am–ին տեղեկացնում են, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրացման արտադրության գործունեությունը կասեցվել է։

Նշանակվել է 300.000 դրամ վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։