Ռուսաստանում որոշել են դատի տալ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին: «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» կրեմլամետ հասարակական կազմակերպությունը ծրագրում է նրան քրեական պատասխանատվության ենթարկել Խորհրդային Միության փլուզման հենց 20-րդ տարելիցին:

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է կազմակերպության մոսկովյան բաժնի մամուլի քարտուղար Նիլս Յոհանսենը, կազմակերպության անդամները Գորբաչովին մեղադրում են հայրենիքը դավաճանելու մեջ:

Միաժամանակ «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» կազմակերպության անդամները մտադիր են մետրոյի «1905թ. փողոց» եւ «Նովոկուզնեցկայա» կայարաններում հավաքներ անցկացնել` ի պաշտպանություն «Դատի տուր Գորբաչովին» ակցիայի: