Ղազախստանում քվեարկության ընթացքը վերահսկելու համար այլեւս արեւմտյան դիտորդներ չեն հրավիրվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը` դժգոհելով երկրի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդների բացասական գնահատականից: Այս մասին տեղեկացնում է  BBC-ն:

Հիշեցնենք, ԵԱՀԿ դիտորդների խումբը, որը մասնակցել էր խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը, հայտարարել էր, որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Նրանք նշել էին, որ Ղազախստանի խորհրդարանական ընտրությունները վերահսկվել են իշխանության կողմից: Եվրոպական դիտորդների գնահատականին համաձայնել է ԱՄՆ-ն:

Այդ ընտրություններին «Նուր Օթան» իշխող կուսակցությունը, պաշտոնական տվյալներով, գրեթե 81% ձայն է հավաքել: