Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է առաջիկայում նոր կազմակերպություն հիմնել՝ «ԵրեւանԱվիա»: Իսկ նրան պատկանող «Արմավիա»-ում, ըստ նույն աղբյուրների, սկսվել են զանգվածային կրճատումներ: «Աշխատանքից ազատվել է «Արմավիա»-ի աշխատակից Նորայր Բելույանը: Սակայն «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, թերթի հարցմանն ի պատասխան, հերքել է այդ լուրերը. «Վստահաբար հայտարարում եմ, որ Ն. Բելույանն աշխատում է «Արմավիա»-ում՝ որպես նախագահ: Եվ դա խոսում է այն մասին, որ նրան ոչ միայն չեն հեռացրել աշխատանքից, այլեւ բարձրացրել են պաշտոնը»: Ինչ վերաբերում է «ԵրեւանԱվիա» ընկերություն հիմնելուն Ավետիսովան ասել է, թե այդ մասին առաջինը լսում է թերթից: Նշենք, որ «Արմավիա»-ն որոշ ֆինանսական խնդիրներ ունի «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, և եղել են դեպքեր, երբ թռիչքները հետաձգվել են»,- գրում է «Ժողովուրդ»-ը: