ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից իրականացված մաքսային քաղաքականությունը և մաքսատուրքերի սահմանումը վերակենդանացրել են ԱՄՆ-ն՝ այն «մեռած երկրից» վերածելով «աշխարհի ամենատաք երկրի»։
«Մաքսատուրքերը Ամերիկան կրկին մեծ և հարուստ են դարձնում։ Տասնամյակներ շարունակ դրանք հաջողությամբ օգտագործվել են ԱՄՆ-ի դեմ և բացարձակապես հիմար, ողորմելի և կոռումպացված քաղաքական գործիչների հետ միասին վտանգի են ենթարկել մեր երկրի ապագան և նույնիսկ նրա գոյությունը։ Այժմ քամու ուղղությունն ամբողջությամբ փոխվել է և Ամերիկան հաջողությամբ պայքարել է իր դեմ ուղղված մաքսատուրքերի հարձակման դեմ։ Մեկ տարի առաջ Ամերիկան մեռած երկիր էր, իսկ հիմա՝ աշխարհի ամենատաք երկիրն է։ Շնորհավորում եմ բոլորիդ», - գրել է նա Truth Social-ում։



























