Արագածոտնի մարզում, այսօր` հունվարի 19-ի վաղ առավոտյան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 24 ՏՕ 097 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 25-ամյա Դավիթ Պետրոսյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով վարորդ Դ. Պետրոսյանը եւ ուղեւոր, 30-ամյա Վահագն Պետրոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թալին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատել են բավարար: