ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր ներմուծման մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, այլ ոչ թե ամսվա առաջին օրը, ինչպես նախատեսված էր սկզբում։

«Սա ուշացում չէ. մենք պետք է ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությանը բավարար ժամանակ տանք այս մաքսատուրքերը կիրառելու համար», - CNBC-ին էլեկտրոնային նամակով ասել է Սպիտակ տան խոսնակը։

Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ առևտրային գործընկերների հետ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 1-ը։ Ենթադրվում էր, որ այդ օրվանից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն մոտ 70 երկրներից ապրանքների և ծառայությունների ներմուծման ավելի բարձր մաքսատուրքեր։