Գերմանիայի խորհրդարանը հայտարարել է յոգայի և պիլատեսի (վնասվածքներից հետո վերականգնման համար Ջոզեֆ Պիլատեսի՝ 20-րդ դարի սկզբին մշակած ֆիզիկական վարժությունների համակարգ -խմբ.) մարզիչների մրցույթ՝ Բունդեսթագի աշխատակիցների համար դասընթացներ անցկացնելու համար: Որոշման մասին հայտնել է գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով գնումների բաժնի փաստաթղթերին:
Դասընթացները նախատեսվում է սկսել 2026 թվականի հունվարին: Դրանք կանցկացվեն խորհրդարանի շենքի հատուկ կահավորված սենյակում: Ծրագիրը ներառում է շնչառական վարժություններ (պրանայամա), ֆիզիկական վարժություններ (ասանաներ) և խոր մկանների ամրապնդման աշխատանքներ:
Խորհրդարանն ընդգծել է, որ այս դասընթացները նախատեսված են բացառապես աշխատակիցների համար. պատգամավորների և նրանց օգնականների մասնակցությունը նախատեսված չէ:





























