Հայաստանում մտադիր են «Պուտին» ակումբների ցանց բացել: Նման որոշում է կայացրել ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչությունը:

Այդ ակումբների նպատակը ՌԴ վարչապետ, Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարների տարածումն է: Երիտասարդական միությունում նշել են, որ խոսքը հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող գաղափարների, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիրականության մասին է:

Առաջին ակումբները կբացվեն փետրվարի սկզբին, դրանք կլինեն Երեւանում եւ Արտաշատում Ռուսական գրքի տներում: Հետագայում նախատեսվում է նման ակումբներ բացել նաեւ այլ քաղաքներում, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Դրանցում Պուտինի մասին վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն, կքննարկվեն նրա գաղափարները, հասանելի կլինի նաեւ թեմատիկ գրականություն:

Նշենք, որ Երիտասարդական միության վարչության ղեկավարը Անդրանիկ Նիկողոսյանն է: