Աֆղանստանում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Մահապարտ-ահաբեկիչը գործի է գցել պայթուցիկ սարքը Քանդահարի օդանավակայանի մոտ` ՆԱՏՕ-ի ուժերի շարասյան անցնելու պահին:

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, կոալիցիայի զինվորները չեն տուժել, բոլոր զոհերը պատահական անցորդներ են, տեղաբնակներ: Նախնական տվյալներով` զոհվել է 6 մարդ:

Հունվարի 18-ին ահաբեկչություն էր եղել հարեւան Գելմենդ նահանգում, որտեղ մոտոցիկլետի պայթյունի արդյունքում զոհվել էր 13 մարդ: