Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահան Խաչատուրյանի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։

«Նշվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։ Վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ երկխոսությանը նպաստելու և այդպիսով տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», - հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։