Այսօր՝ հունվարի 19-ին Ստամբուլում հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունենում հիշատակի բողոք-երթ, որն ավարտվելու է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց։

«Ակոս» շաբաթաթերթի գրասենյակ տանող մի քանի փողոցներ փակվել են երթեւեկության համար։  Դինքի մահը սգացող եւ 2 օր առաջ դատարանի ամոթալի վճռի դեմ իրենց ձայնը բարձրացնող հազարավոր մարդիկ շարժվում են դեպի «Ակոս»-ի խմբագրություն։

Մի շարք արհիմություններ, հասարակական նախաձեռնություններ նախատեսել են առաձին թեւերով շարժվել եւ տարբեր կողմերից մոտենալ «Ակոս»-ի խմբագրությանը։

Հրանտ Դինքի հիշատակի միջոցառմանը մասնակցելու են թուրք հայտնի լրագրողներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ այոք։