Մոտ ժամանակներս Պակիստանը կբացի իր տարածքով անցնող տրանսպորտային միջանցքները` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարումների համար: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին, ասել է երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:

Սակայն այդ ծառայությունը Դաշինքի ղեկավարության համար անվարձահատույց չի լինի: Պակիստանի իշխանությունները մտադիր են բեռների տարանցման համար գումար գանձել: Ճանապարհների բացման եւ վճարի չափի մասին աղբյուրը որեւէ բան չի ասել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերը հարվածել էին Պակիստանի տարածքում գտնվող սահմանային անցակետին, ինչի արդյունքում, որոշ տվյալների համաձայն, մահացել էր 25 սահմանապահ: Ի պատասխան` Իսլամաբադը փակել էր իր տարածքով անցնող ճանապարհային միջանցքները: